Ինչ միավորներ են հավաքել հայ շախմատիստները Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

chess

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։ 

ՄԳ Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովիկը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակեցին 6.5 միավոր:

Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավեցին իրենց վարկանիշները: Կարոն վաստակեց 5.5 միավոր և բարելավեց իր վարկանիշը 118.8 կետով: Նարեկը վաստակեց 5 միավոր և բարելավեց իր վարկանիշը 114 կետով:

--00—ՍՊ