Հայաստանի շախմատի հավաքականը Աշխարհի առաջնության տուրում ոչ ոքի է խաղացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դդ

 

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը, հայտնում են ՀՀ Շախմատի ֆեդերացիայից։

Առաջնության 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց WR Chess թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, Շանթ Սարգսյանը միավորը կիսեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին, Էլինա Դանիելյանը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկին։ Ալբերտո Աթոյանը հաղթեց գերմանացի Վադիմ Ռոսենշտայնին։

Հայաստանի թիմը 13 միավորով չորրորդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

--00—ՍՊ