Արցախն ապրում է․ այսօր արցախցի Սամվելի և Անիի հարսանիքն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

artsakh

Զարմանում եմ, երբ տեսնում եմ ֆեյսբուքյան տիրույթում մեր հայրենակիցների գրառումները Արցախը վերջնականապես կորցնելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ, լրագրող Դավիթ Ղահրամանյանը՝ հրապարակելով Արցախի այսօրվա երկրորդ ամուսնական զույգի՝ Սամվելի և Անիի հարսանիքից լուսանկարները․

«Ցավոք հիմնականում նման գրառումներ անում են նրանք, ովքեր այս պահին գտնվում են ադրբեջանի կողմից տեղադրված ժամանակավոր անցակետից այն կողմ: Նման գրառումներ անելուց առաջ հիշեք, որ այստեղ 120.000 մարդ է ԱՊՐՈՒՄ, ովքեր 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հասկանալով բոլոր դժվարությունները որոշել են վերադառնալ և ապրեցնել Արցախը: Իսկ Խոսքը և ցանկությունը իրականանալու մեծ ուժ ունեն, ուստի ավելի լավ չէր լինի, որ ձեր գրառումները, ձեր հայտարարությունները լինեն բոլոր հնարավոր միջոցներով Արցախը հայկական պահելու մասին, իսկ ձեր սրտներում անցակետը ապամոնտաժելուց հետո վերադարձի մասին միտքը լինի»,- նշել է նա։ 

--00—ՍՊ