Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքին քաղաքացիները վստահում են անկասկած․ սոցհարցման արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

h

Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներով Հայ Առաքելական Եկեղեցին առաջին տեղն է զբաղեցնում այն կազմակերպությունների ցանկում, որոնց քաղաքացիներն անկասկած վստահում են։

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է 2023 թվականի մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները։

Համաձայն արդյունքների՝ Հայ Առաքելական եկեղեցին իր կատարած աշխատանքով աաջինն է։ Հարցվածների 25%-ը պատասխանել է, որ լիովին գոհ է Եկեղեցու աշխատանքից, 29%-ը բավականին գոհ է, 15%-ը բավականին դժգոհ է, 25%-ը ընդհանրապես գոհ չէ, 5%-ը դժվարացել է պատասխանել։

--00—ՍՊ