Պատգամավորն ահազանգում է, որ տավարի մսի փոխարեն շուկայում ձիու միս է իրացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

f24348715f023baccca4c8145be935da_M.jpg

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս հարցում էի ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՀՀ-ում ձիերի լայնամասշտաբ սպանդի  և շուկաներում տավարի մսի փոխարեն իրացվելու տեղեկությունների կապակցությամբ։

Ստացել եմ պատասխան, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրել է ձիերի սպանդի վերաբերյալ իմ գրությունը և հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձիերի մասսայական սպանդի վերաբերյալ տեղեկատվություն չունի, և որ մսի իրացմամբ զբաղվող կազմակերպություններում իրականացված պետական վերահսկողության ընթացքում՝  տավարի մսի փոխարեն ձիու մսի իրացման դեպքեր չեն հայտնաբերվել։

Պատասխանն ինձ համար համոզիչ չէ։ ՀՀ-ում հազարավոր ձիեր կան, և ոչ մի տեղ չի երևում, թե ձիերի մորթը ինչպես, որտեղ և ում կողմից է իրականացվում, և այդ ամենից հետո՝ ինչպես է իրացվում։

Խնդիրն առկա է, նույնիսկ եթե ՍԱՏՄ-ն այն դեռևս չի արձանագրել»։

--00—ԶՀ