Վահան Քերոբյանը կգործուղվի ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

62a4aac2d7070053bb85ec88fc5e0bf5_1668606894

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համապատասխան որոշումից, որով Վահան Քերոբյանը 2023 թվականի մայիսի 7-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո Էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00—ՅՄ