Պուտինը Կրեմլի Զինասրահում հանդիպել է օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News   

4db802e1-539e-4b90-be73-93d6362b5e7a.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Զինասրահում հանդիպել է Մոսկվա ժամանած բոլոր օտարերկրյա առաջնորդների հետ, որոնք մասնակցել են Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին։

Նախագահն անձամբ է ձեռքսեղմումով ողջունել յուրաքանչյուր բարձրաստիճան հյուրի։

Կրեմլ են ժամանել ԱՊՀ երկրների գրեթե բոլոր ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ Պուտինի բաճկոնի գրպանիկը զարդարվել է Սուրբ Գեորգիի ժապավենով։

Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

--00—ԶՀ