Փաշինյանը Հայաստանի իրավազորությունն է հաստատում Ստեփանակերտում․ Լևոն Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Փաշինյանը Հայաստանի իրավազորությունն է հաստատում Ստեփանակերտում․ անդրադառնալով Արցախում երկու պետությունների Անվտանգության խորհրդի համատեղ նիստին 24TV-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետը համաձայն է Փաշինյանի այն կարծիքի հետ, որ երկխոսության մեջ պետք է մտնենք Ադրբեջանի ժողովրդի հետ։ Ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի հետ բանակցություններից, քանի որ այն տանում է փակուղի։

Քաղաքագետն անդրադարձել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անակնկալ հրաժարականի շարժառիթներին։ Մանրամասները՝ տեսանյութում։