Սաուդյան Արաբիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեսսին տեղափոխվի Ալ-Հիլալ․ Mundo Deportivo

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Messi-10-750x375

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը «Ալ-Հիլալ» գտնվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է Armsport.am-ը։

Ըստ պարբերականի՝ ակումբի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում շեշտում են, որ արգենտինացու հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և բանավոր համաձայնություն չկա։ «Ալ-Հիլալը» փորձում է բանակցել հարձակվողի ներկայացուցիչների հետ, սակայն հաստատում է Մեսսիի հոր ու գործակալ Խորխեի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ գործարքի պայմանները դեռ համաձայնեցված չեն։ Ռիադի թիմի համար Մեսսիի հետ պայմանագիր կնքելն առաջնային տարբերակ է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ