Նեյմարը խոսել է Ալ-Հիլալում իր նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Neymar-vers-Al-Hilal-750x375

Նեյմարը «Ալ Հիլալ» տեղափոխվելուց հետո խոսել է իր նպատակների մասին։

«Իհարկե, ես նպատակներ ունեմ։ Ցանկանում եմ ավելի ու ավելի շատ գավաթներ նվաճել։ Այս առումով ես շատ ոգևորված եմ։

Կարծում եմ՝ կարևոր է կազմի որակը։ Իհարկե, սա օգնում է որոշումներ կայացնելիս: Իմ դեպքում, իհարկե, այդպես էր: Ես շատ ոգևորված եմ նոր պատմություն գրելու հնարավորությամբ։

Մենք ֆուտբոլի հանդեպ նույն կիրքն ունենք, ինչ «Ալ-Հիլալի» երկրպագուները: Նրանք կարող են չկասկածել, որ ես իմ ամբողջ ուժը կթողնեմ խաղադաշտում, ամեն ինչ կանեմ ակումբի համար։ Ես միշտ այդպիսին եմ եղել խաղադաշտում»,- ասել է «Ալ-Հիլալի» նորեկն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Աղբյուրը՝ Armsport.am։

--00—ՅՄ