Իշխանությունը միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում պայքարող տեսակի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot 2023-05-18 093611

Դեռ դժվար է ասել, թե իշխանությունն առավել այլանդակ գործել է զոհված հերոսների ծնողներին ձեռնաշղթաներով, կոպտորեն բերման ենթարկելիս և ապօրինի գործընթաց բեմադրելիս, թե՞ սոցիալական ցանցերում խայտառակ ոհմակային հարձակում կազմակերպելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են և այս իշխանության լկտիությունների ու ապօրինությունների վրա աչք չեն փակում:

Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել, որովհետև նույնիսկ փոքր, սակայն կազմակերպված ձևով հակազդելը իր արդյունքը բերում է»։

--00—ՅՄ