Աչքերս փակել էին, ձեռնաշղթաներ էին հագցրել, ոնց որ թուրքերը հայ զինվորականի բռնեին. Վահիդ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, 24News-ին պատմել է, որ անցած չորեքշաբթի ոստիկաններն իրեն ու «Որդիների կանչը» հասարակական կազմակերպության այլ անդամներին ոստիկանները բավական բիրտ ձևով են բերման ենթարկել Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։ 

«Իմ աչքերն էին փակել, ձեռնաշղթաներ հագցրել, անընդհատ գորգոռում էին։ Ես ասել եմ, որ էդ կարմիրբերետավորին եթե քաղաքում տեսնեմ, սև ակնոցները հանելու եմ ու թքեմ դեմքին», -  պատմեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԶՀ