Նիկոլ Փաշինյանը չի հասկացել Ալիևի ելույթը, այսքանից հետո մեկնելո՞ւ է Քիշնև բանակցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Screenshot_

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի Ալիևի ելույթը հասկանալու հետ կապված, ասեմ իմանա Ալիևը տվել է այն խաղաղության բնութագիրը, որը մեզ առաջարկվում է «վիզը ծռած», «վերջնագրային» խաղաղություն` «Ալիևը ողորմած» լինի տրամաբանությամբ։

Դա այն իրավիճակն է, երբ Չերչիլն ասել է, երբ դու անպատվության ու պատերազմի մեջ ընտրում ես անպատվությունը, ստանում ես և' անպատվություն  և' պատերազմ։ Փաշինյանի միակողմանի ու հակապետական զիջումները վտանգել են ոչ միայն 120.000 հայերի կյանքը, այլ հայոց պետականությունը։

Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը ու դա Փաշինյանի քաղաքականության հետևանք է։ Այսքանից հետո մեկնելու՞ է Քիշնև ու պայմանագիր բանակցի...»։

--00—ՅՄ