Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Առաջիկայում Քիշնևում հնգակողմ հանդիպում է լինելու Եվրախորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և իմ ու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկում կար, թե արդյո՞ք հնարավոր է, որ այնտեղ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասեմ, որ մենք չենք ստացել Ադրբեջանին ուղղված մեր առաջարկների չորրորդ փաթեթի պատասխանները։ Այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրվեր։», - մասնավորեցրեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ