Հոլանդը՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Haaland-1-2-750x375

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը, ով թեև եզրափակչում գոլ չխփեց, բայց մրցաշարի ընթացքում 12 գոլ է խփել, գրում է Armsport.am-ը։

Լավագույն ռմբարկուների ցուցակում նրան զիջում են Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 8 գոլ), Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ, 7), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 7) և Ժոաու Մարիոն (Բենֆիկա, 6)։

Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով:

--00—ՅՄ