Կարծում եմ, որ այս տարի «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորություն ունեմ․ Հոլանդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

haaland_4_2_750x375_v1.thumb_

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդն իրեն անվանել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը:

«Ես լավագույնների թվում եմ: Ես լավագույն հարձակվո՞ղն եմ․․․ Միգուցե այդպես է։ Ես գիտեմ, որ Էնրիկան (հարձակվողի PR մենեջերը) ցանկանում է, որ ես ուշադիր ընտրեմ խոսքերս։

Ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Գիտեմ, որ դեռ կարող եմ զգալիորեն կատարելագործվել, ես դեռ երիտասարդ եմ։ Բայց կարծում եմ, որ այս տարի հաղթելու հնարավորություն ունեմ»,- «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին մեջբերում է L’Equipe-ը։

Աղբյուր  ArmSport.am

--00—ՅՄ