Հոլանդն իր կարծիքն է հայտնել Մբապեի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Haaland-750x375

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին իր կարծիքով, փոխանցում է Armsport.am-ը։

«Կան շատ լավ խաղացողներ, և Կիլիանը նրանցից մեկն է: Նա շատ ուժեղ է։ Ֆրանսիացիների բախտը բերել է, որ նման խաղացող ունեն հավաքականում։

Իհարկե, ես կցանկանայի, որ նա խաղա Նորվեգիայի հավաքականում, բայց դա հնարավոր չէ։ Բայց նա իսկապես անհավանական է:

Նա ուժեղ է, նա արագաշարժ է և տարիներ շարունակ անում է այդ ամենը: Նա ինձնից ընդամենը երկու տարո՞վ է մեծ: Սա խելագարություն է․․․ Երբեմն պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ նա կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով ևս տասը տարի։ Նա ֆենոմենալ է»,- ասել է Հոլանդը Canal+-ին։

--00—ՅՄ