ՄԻՊ-ը 2020 թ․ 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին:

Այսպես, 2016 թվականին 76 Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192:

--00—ՄՀ