Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

35481_b.thumb_.jpg

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կշարունակվի հունիսի 27-ին։ Այս մասին նույն հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Իր հերթին, Փաշինյանն էլ հայտարարել է, որ այդ նիստին նա կպատասխանի պատգամավորների հարցերին, սահմանափակում չի լինի։

--00--ԶՀ