ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է The Telegraph-ը:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները չեն կարողացել համաձայնության հասնել ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի շուրջ: Արդյունքում դաշնակիցները պայմանավորվել են Ստոլտենբերգի լիազորությունները մեկ տարով երկարաձգելու մասին մինչև 2024 թվականի աշուն։
Սպիտակ տունը մերժել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի թեկնածությունը, իսկ ԱՄՆ-ի համար նախընտրելի թեկնածուն այժմ Եվրահանձնաժողովի նախագահն է։
Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով` Բայդենն ու ֆոն դեր Լյայենը վերջին տարիներին ամուր կապեր են հաստատել, ինքը՝ Լյայենը, այժմ ավելի շատ «ապավինում է Վաշինգտոնի հետախուզական տվյալներին»։
--00—ՍՊ