Պայքարենք այնպես, ինչպես կգործեր իսկական հայը․ Բաբայանը՝ մեկնարկող համապետական շարժման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

սս
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում մեկնարկող համապետական շարժմանը․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:

Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։ 

--00—ՍՊ