Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը. կոնգրեսական Շերման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

dd

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել  ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին և հայ համայնքին` իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը Թվիթերի իր միկրոբլոգում, փոխանցում է 1lurer.am-ը։ 

--00--ՍՊ