Ինչ սպասես միջազգային կազմակերպություններից, երբ Հայաստանի ղեկավարը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Հայաստանի անիծյալ ղեկավարն ու իր նազիր-վեզիրները բացիեբաց հայտարարում են, որ Արցախը ճանաչում են ադրբեջանի մաս, որից հետո էլ թշնամին բերում-КПП ա տեղադրում միջանցքի մուտքի մոտ, էդ պայմաններում ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ։

Նախորդ դեկտեմբերին դեռ նման բացահայտ թրքամետ հայտարարություն չէր արել, ու միջազգային կազմակերպությունների դիմաց մեր բողոքի գործողություններն արդյունք չտվեցին։ Բա հիմա՞ ինչ արդյունք կտան։ Բա չեն ասի՞՝ «տղե՛րք, թե հարց ունեք՝ գնացեք ձեր երկրի ղեկավարին տվեք»»։

 --00—ՍՊ