«Հայաքվեն» երկու շաբաթվա ընթացքում հավաքել է 25 000 ստորագրություն. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

Երևանում «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին միացել է 14 հազար 915 քաղաքացի, իսկ մարզերում 9 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,-ասաց Չալաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ