«Հայաքվեին» միացած քաղաքացիների համար պայքարի նոր փուլ է սկսվում, որի մասին կխոսենք մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

366243507_822161019299786_8142474654482728096_n

«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը, մեր քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը միացել են Հայաստանի Հանրապետության ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացիներ, և դա օրինական հնարավորություն է մեզ ընձեռնում օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողով, և հետամուտ լինել նրա ընդունմանը:

Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում: Դրա մասին ավելի հանգամանալից կխոսենք մոտ ապագայում, մինչ այդ կուզեի շնորհակալություն հայտնել անհատապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով հաղթահարելով ողջ դիմադրությունը, գործող իշխանության կողմից ստեղծած վախի մթնոլորտը և կեղծ քարոզչությունը, միացան մեր նախաձեռնությանը և դրանով ամուր մանդատ տվեցին բոլորիս՝ պայքարելու ազատ Արցախի, ինքնիշխան Հայաստանի, և միասնական հայկական հայրենիքի համար!

Մինչ հանդիպում Հայաքվեի հաջորդ փուլում, Աստված զորավիգ մեր հայրենիքին, և մեր պայքարող տեսակին»։

--00—ՅՄ