Լոկոմոտիվը մերժել է գերմանական ակումբի՝ Տիկնիզյանին գնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դ

«Լոկոմոտիվը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանին վաճառել «Վերդերին»:

Գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի 24-ամյա խաղացողի համար առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն այդ գումարը չի սազում երկաթուղայիններին, հաղորդում է Metaratings.ru-ն, փոխանոցւմ է Armsport-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ռեալ Սոսիեդադը», «Բոլոնիան» և «Էմպոլին»։

Հուլիսի 22-ին կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել ՌՊԼ-ի 1-ին տուրի՝ «Ռուբինի» հետ խաղում (2:2):

--00—ՍՊ