Ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, թե ՀՀ կառավարությունը չի դիմել,որ իրենք Արցախ սնունդ ուղարկեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

1a1094141e41d44afd860280675d3dda_M

Ինձ երեք հարց է հետաքրքրում՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու թվարկել դրանք.

«- Ով էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունը։

- Արդյոք ճիշտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու ուղարկելու գործընթացը։

- Ինչու են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրեն»,-գրել է քաղաքագետը։

--00—ՅՄ