Կրասնոդարը հաղթեց Սոչիին, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

large-750x375-1-750x375

ՌՊԼ 2-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Սոչիին» և 2-0 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կաիոն: Մյուս գոլը հեղինակեց Կորդոբան 90+4 րոպեին:

Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ