Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին Ինտերում․ Կամոցի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Spertcyan-e1676094818853-750x375

Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին նշել է ՌՊԼ-ում հանդես եկող այն ֆուտբոլիստին, ով կարող է փոխարինել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերում»։

«Վստահ եմ, որ Սպերցյանը կկարողանա փոխարինել Մխիթարյանին «Ինտերում»: Նա իդեալական տարբերակ է:

Էդուարդն ունի բոլոր որակները այնտեղ հաջողության հասնելու համար»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի ակումբի սան է ։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ