Սպերցյանը կդառնա եվրոպական ֆուտբոլի հաջորդ աստղը․ Կամոցի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Spertcyan-e1676094818853-750x375 (1).jpg

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ Սպերցյանը մտադիր է տեղափոխվել Գերմանիայի կամ Իտալիայի առաջնության ակումբներից մեկը։

«Էդուարդը հիանալի խաղացող է։ Նրա համար տարբերություն չկա՝ խաղալ Իտալիայում, թե Գերմանիայում: Կարծում եմ, որ Սպերցյանը կդառնա եվրոպական ֆուտբոլի հաջորդ աստղը Կվարացխելիայից հետո»,- ասել է Կամոցին։

22-ամյա Սպերցյանը կրասնոդարյան ակումբի ֆուտբոլի ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

--00—ԶՀ