Ռեալ Սոսյեդադը հաղթեց, Զախարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Zakharyan-750x375

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալավեսին»՝ 1-0։

Միակ գոլը հանդիպման 59-րդ րոպեին Արսեն Զախարյանի փոխանցումից խփեց Ջոն Պաչեկոն։

20-ամյա կիսապաշտպանը արդյունավետ հանդիպում անցկացրեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ խաղում Զախարյանը գոլի հեղինակ դարձավ «Կադիսի» հետ խաղում։

«Ռեալ Սոսյեդադը» 49 միավորով 6-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Ալավեսը» 32 միավորով 13-րդ տեղում է:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ