Զախարյանն ընդգրկվել է Ռեալ Սոսյեդադի` Լաս Պալմասի հետ խաղի հայտացուցակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ֆու

«Ռեալ Սոսյեդադն» իր պաշտոնական կայքում հրապարակել է 24 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկը, որոնք ընդգրկված են «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման հայտացուցակում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայտագրված խաղացողների թվում է նաև կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը կարող է իր նորամուտը նշել «Ռեալ Սոսյեդադի» կազմում:

«Ռեալ Սոսյեդադը» «Լաս Պալմասի» հետ կմրցի վաղը՝ օգոստոսի 25-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

--00—ԼՀ