Սպերցյանի ներկայացուցիչը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ս

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շահերը ներկայացնող Էնրիկա Տարչին խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։ Այս մասին է armsport.am-ը։

«Նոր պայմանագի՞ր։ Այս պահին ասելիք չունեմ այս մասին։ Սա թողնենք առանց մեկնաբանության»,- Տարչիի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և հիմնական թիմ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ