Իլհամ Ալիևը Շուշիում հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

Այդին Զոհրաբօղլու Քերիմովը նշանակվել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:

--0--ԿԿ