Խաղաղությունը հնարավոր է միայն ՀՀ-ի լուրջ հանձնառությամբ. Ալիևի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Երևանը կառուցողական ներգրավվի Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ ներկայացված նախագծի քննարկմանը:

Ազատության փոխանցմամբ իտալական Adnkronos-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Համաձայնագրի դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից», հայտարարել է Ամիրբեկովը՝ Հայաստանին մեղադրելով երկակի մոտեցում ցուցաբերելու մեջ։

«Նրանք մի կողմից խոսում են խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ցանկության մասին, իսկ մյուս կողմից դիվանագիտական պատերազմ են վարում Ադրբեջանի դեմ։

Այդպիսով Երևանը ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հիմնական ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է մտցնում», - ասել է Ամիրբեկովը՝ շեշտելով՝ Բաքուն «ոչ մի պայման չի դնում» համաձայնագրի համար։

«Բայց ես կարծում եմ, որ համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում է նախկինում ստանձնած պարտավորությունները, որ կպահի նախկինում տված խոստումները», - նշել է նա։

--00—ԼՀ