Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ու Լաչինի միջանցքի ապաարգելափակումը էական է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման  պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ հայկական կողմն իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ