Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել անշարժ գույքի շուկայի վրա․ լուսանկար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

786525863

Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով  ընդհանուր գործարքների նվազում  53,7%-ով: Այս մասին հայտնում է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։

✅2023թ. առաջին  կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ  նվազել  է 53.7 %-ով, իսկ  2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով։

✅Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Ստեփանակերտում՝ 45.8%(2022թ. I կիսամյակում՝45.8%):

Իրավունքների պետական  գրանցումներում բարձր տոկոսաչափ կազմել են ժառանգության գործարքները՝ 29.5%, իսկ ցածր՝ փոխանակության  գործարքները 0.4%:

✅Իրականացվել է 188 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի   համեմատ նվազել   է 72.8%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ՝  72.7%-ով:

✅Առուվաճառքի գործարքների գրանցումները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.0%-ը (2022թ. II կիսամյակում` 20.3%):

 ✅2023թ. I կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով միջինացված արժեքը կազմել է 222,0 հազար ՀՀ դրամ,որը 2022թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է  9,1%-ով։

ֆռհնֆտն

✅Անհատական բնակելի տների միջինացված արժեքների հաշվարկման համար  2023թ. առաջին կիսամյակում  մասնավոր անձանց միջև բավարար քանակով գործարքներ չեն գրանցվել:

✅Հողամասերի նկատմամբ  իրականացվել է 106 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 39 միավորը՝ Ստեփանակերտ քաղաքում:   

✅Գրանցվել է 463 ժառանգության գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 62.7%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի  համեմատ` 46.3%-ով:

✅2014-2023թթ. թվականների  առաջին կիսամյակների  ընթացքում իրականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների տոկոսային բաշխվածությունը ըստ գործարքների և ըստ անարժ գույքի տեսակների ,ինչպես նաև վերջին 10 տարիներին իրականացված գործարքների քանակական համենատությունը  տես ստորև գծապատկերներում.

--00—ՅՄ