Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

--00—ՅՄ