Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ծառ

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Այս տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարը։

«Ռաչայում լուրջ ողբերգություն է տեղի ունեցել։ Ես չափազանց մոտ էի, և շատ ծանր էր այն, ինչ տեսա տեղում՝ էպիկենտրոնում։ Այս տարածաշրջանի համար սա շատ մեծ աղետ է։ Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած, 25 մարդու որոնումները շարունակվում են», - ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին կներգրավեն զինվորականների։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ