Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ուղ

Փրկարարները Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանքից հետո հայտնաբերել են ևս չորս զոհի մարմին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sputnik գործակալության վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հաջողվել է տարհանել 210 մարդու։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ օգոստոսի 3-ի ցերեկը Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ