Ճապոնիայում գրեթե 2000 մարդ արգելափակվել է սողանքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ճապ

Ճապոնիայի Տոտտորի պրեֆեկտուրայում շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից «Լան» թայֆունից հետո առաջացած սողանքի պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Սողանքը փակել է ճանապարհները, որի հետևանքով արտաքին աշխարհից կտրվել է Տոտտորի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Սաձի գյուղը։

Սողանքների վտանգը կտրուկ աճել է այն տարածքներում, որտեղ «Լան» թայֆունը հորդառատ անձրևներ է բերել։ Թայֆունը ներկայում դուրս է եկել Ճապոնական ծով։ Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 990 հեկտոպասկալ, քամու արագությունը՝ 23 մետր վայրկյան, պոռթկումներով՝ 35 մետր վայրկյան։

—ԼՀ