Հերմոն գյուղի սկզբնամասում երկու արջի քոթոթներ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում երկու արջի քոթոթներ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:

--00--ԱՀ