Աղդամի ճանապարհը չի կարող լինել Լաչինի միջանցքին այլընտրանք. ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ԵՄ ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում արձանագրել է հումանիտար ճգնաժամը, դա քաղաքականացնելու անընդունելիությունը, իրավիճակի հետագա հնարավոր էսկալացիայի անթույլատրելիությունը, Աղդամի առաջարկվող ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք դիտարկելու անհնարինությունը․

Նկատի ենք առնում Ադրբեջանի պատրաստակամությունը հումանիտար բեռներ տեղափոխել Աղդամ քաղաքով։  Սա, սակայն, չի կարող ընկալվել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր իրավունքների և անվտանգության երաշխիքների կարիքն ունի,- նշել է նա։ 

Հումանիտար հասանելիությունը չի կարելի օգտագործել որպես քաղաքական մեխանիզմ, պետք է անհապաղ բացել միջանցքը,- ընդգծել է ՄԱԿ-ում ԵՄ ներայացուցիչը։ 

Խոսվել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելի միջնորդական գործունեությունից։

--00—ՍՊ