Արսեն Զախարյանը հանդես կգա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

արմ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտենում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։ Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը՝ օգոստոսի 18-ին, ֆուտբոլիստը կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու և անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Զախարյանի տրանսֆերը ձգձգվում է ֆուտբոլիստի գործակալի հետ ունեցած խնդիրների պատճառով։

Բայց հետո տարաձայնությունները հարթվեցին, և իսպանական ակումբին ծանուցվեց բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:

Transfermarkt-ը Զախարյանի շուկայական արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո, հաղորդվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» կվճարի մոտ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ 20-ամյա խաղացողի տրանսֆերի համար:

--00--ԼՀ