Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ ճանապարհը 15 րոպե փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ճան

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ34+800-կմ35+400 և 36+000-36+750 հատվածներում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, օգոստոսի 23-ին, ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ 

--00--ԼՀ