Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին և հոգեհանգստյան կարգին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արց

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին , Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Արարողության ավարտին  պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել  հոգեհանգստյան կարգին:

--00—ԼՀ