Արցախում 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

l-0x0wh-786x458z-1

Այսօր մենք կրկին ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Միջազգային հանրությունը տեղեկացված է իրավիճակի մասին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված վճռական ջանքեր»,-գրել է նա։

--00—ՅՄ