Երևանը այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

photo_2023-07-17_16-59-49

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները Միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Այս մասին թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին»,-նշել է նա:

--00—ՅՄ