Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի պարտավորությունն է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

355655055_732719732193148_2095265957890490989_n.thumb_

Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հիմնարար իրավունքներից զանգվածային զրկման քաղաքականությունը, լիակատար շրջափակումը, սովամահությունը, դիպուկահարների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, առևանգումներով ահաբեկելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները»,-գրել է նա։

--00—ՅՄ