Դուրս է տվել առանց մտածելու. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱԼ

Դժվար է չվիճել այն հարցում, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։

Ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին». Ընկերուհիներ! Ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի» անգամ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ երեկ արված հայտարարություններին, որոնց համաձայն՝ ինքը (Սիմոնյանը) չի պատրաստվում արձագանքել «ինչ որ քարտուղարի» խոսքերին։

«Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերին արձագանքելու և միլիոնավոր տարբեր հոգսերի, ոչինչ չի ստացվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ՝ առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա ասածի նկատմամբ հայ ժողովրդին վրա. Հայ ժողովուրդը իմաստուն է, երկայնամիտ ու սիրառատ։», - շարունակել է Զախարովան։

 

--00—ԱՊ